Նորություններ

2019 թվականի աշխարհի լավագույն 10 բուհերը

Ուշագրավ 2018-10-09

Բրիտանական Times Higher Education հրատարկչությունը ներկայացրել է համաշխարհային բուհերի վարկանշային աղյուսակը, որում ընդգրկված է աշխարհի ավելի քան 1250 համալսարան 86 երկրից: Նպատակ ունենալով ապահովել ավելի լիարժեք և հավասարակշռված համեմատություն՝ վարկանիշը կազմելիս օգտագործվում է արդյունավետության 13 ցուցիչ, որոնք խմբավորվում են 5 ուղղություններով՝ ուսուցում (կրթական միջավայր), հետազոտություն, հետազոտության ազդեցությունը, միջազգային համագործակցություն, արտադրողական գործունեությունից ստացված եկամուտը։ 10 լավագույն բուհերն են Օքսֆորդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիայում), Սթենֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը, Եյլի համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ-ում)։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: