Նորություններ

«Ես անկախ երկրի քաղաքացի եմ» խորագրով միջոցառում՝ Ստեփանավանի քաղաքային գրադարան

Կրթական 2018-09-28

ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված գեղեցիկ միջոցառում էր նախաձեռնել Ստեփանավանի քաղաքային գրադարանը: Սեպտեմբերի 21-ին, գրադարանի հանդիսությունների դահլիճում կայացավ միջոցառումը, որի ակտիվ մասնակիցներն էին Ստեփանավանի N1 հիմնական դպրոցի աշակերտները: Որպես ազատ ու անկախ երկրի զավակներ՝ երեխաները ներկայացրին անկախության պատմությունը, որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ խոսեցին մեր երկրի ձեռքբերումների, նվաճումների մասին: Փառաբանեցին անկախության համար զոհված հերոսների հիշատակը, խոստացան դառնալ անկախության արժեքն ու գինն իմացող, այն պահպանող ու զարգացնող քաղաքացիներ: Երեխաների խոսքը մշակված էր և տպավորիչ, հարուստ, բովանդակալից խոսքը զուգահեռվում էր համապատասխան տեսանյութերով, որոնք պատրաստել էին երեխաները: Միջոցառումը հարուստ էր բանաստեղծությունների, երգերի կատարումներով: Այն լավ տպավորություն թողեց ակնդիրների վրա:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: