Նորություններ

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը՝ Գերմանիայում

Սպորտ 2018-09-28

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունն անցկացվելու է Գերմանիայում: Այդ մասին որոշում է կայացվել սեպտեմբերի 27-ին՝ Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կառույցի գործադիր հանձնաժողովի նիստի ժամանակ: Եվրո-2024-ի խաղերը կանցկացվեն Բեռլինում, Քյոլնում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Գելզենկիրխենում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում, Շտուտգարտում: Գերմանիայում չեն նախատեսում առաջնության համար նոր մարզադաշտեր կառուցել. խաղերը կանցկացվեն 10 մարզադաշտերում, որոնց անունները դեռ չեն հրապարակվել: Ի դեպ, Գերմանիան 1988 թվականին ևս ընդունել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 1974 և 2006 թվականներին Գերմանիայում անցկացվել են աշխարհի առաջնության խաղերը: Նշենք,որ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու մյուս հավակնորդ երկիրը Թուրքիան էր: Հավելենք նաև, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը (թվով 17-րդ) մասնակցելու է 24 երկիր: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: