Նորություններ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Կրթական 2018-09-27

Կրթական հաստատության առաջընթացի կարևոր նախադրյալներից է առաջավոր փորձի փոխանակումը, որն առաջնային է մեր դպրոցում և իրականացվում է ինչպես փոխադարձ դասալսում- վերլուծությունների, այնպես էլ մեթոդմիավորման նիստի ժամանակ ընթացող քննարկումների միջոցով: Իսկ այժմ դպրոցի առջև նոր հորիզոն է բացվել: Մանկավարժական սեմինարներ` արդի մեթոդների, առարկայական նորիմացությունների փոխանակման նպատակով: Սեպտեմբերի 18-ին կայացավ առաջին սեմինարը, որը վարում էին Արարատյան բակալավրիատ ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները: Դպրոցի մանկավարժական հանրույթին ներկայացվեցին դասապլանի կառուցման նորագույն ձևերը, գնահատման տեսակներն ու համակարգը: Ակտիվ հարցուպատասխանի միջոցով ուսուցիչները մտքեր էին փոխանակում, իմացածն ու նորը համեմատում, կատարում եզրահանգումներ` դասն առավել արդյունավետ և գրավիչ անցկացնելու նպատակով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: