Նորություններ

«Զարթնի՚ր Մասիս, հա՚յն է գալիս»

Կրթական 2018-09-27

«Զարթնի՚ր Մասիս, հա՚յն է գալիս» խորագրով ցերեկույթ Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում ✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨ Այսօր ներկա գտնվեցինք Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կայացած հետաքրքիր և բովանդակալից միջոցառմանը: Մեր պետականության 27 ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեր պատմության հերոսական էջերի՝ Ավարայրի, Առաքելոց վանքի պաշտպանության, Սարդարապատի հերոսամարտի, Շուշիի ազատագրման և Ապրիլյան քառօրյա պատերազմի պատմական դրվագները, դրվագներ, որոնք հիմնավորեցին անկախ Հայաստանի լինելիության անքակտելի իրավունքը: Ողջ միջոցառումը կառուցված էր միասնականության գաղափարի շուրջ, չէ՞ որ հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների հիմքում ազգի հավաքական ուժն է: Միջոցառման ամենահուզիչ դրվագներից էր ուսուցչուհիներ Հերմինե Մխիթարյանի (խոսք) և Ռուզաննա Իվանյանի (երաժշտություն) հեղինակած «Մոր խրամատ սիրտը» երգը: Շնորհավորում ենք միջոցառման կազմակերպիչներ Հերմինե Մխիթարյանին և Ռուզաննա Իվանյանին հաջողված աշխատանքի առիթով:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: