Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱՆ

Կրթական 2018-09-27

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում շարունակվում են Անկախության օրվան նվիրված միջոցառումները: Այսօր միջոցառումը անց էր կացվում <<Հայաստան ջան>> հեռուստահաղորդման ձևաչափով: Մասնակցում էին 9-րդ,10-րդ և 11-րդ դասարանների <<Կարմիր>>, <<Կապույտ>> և <<Ծիրանագույն>> թիմերը: Մրցույթի կազմակերպիչ Գ. Ալավերդյանը հարցերը այնպես էր կազմել, որ ստուգում էր աշակերտների գիտելիքները Հայաստանի պատմական անցյալից, Անկախության գործընթացից, սեփական գյուղի պատմությունից ու շրջակա միջավայրից: Պայքարը թեժ էր. առաջին երկու փուլերի ընթացքում ակտիվ էին <<Կարմիր>> և <<Կապույտ>> թիմերը, <<Ծիրանագույնը>> առավել ակտիվություն ցուցաբերեց 3-րդ և 4-րդ փուլերի ընթացքում: Հինգերորդ՝ որոշիչ փուլն ամենահետաքրքիրն էր. շրջանաձև կանգնած աշակերտները կայծակ-հարցերին պատասխանում էին ճիշտ և արագ, բայց քանի որ ահազանգը հնչեց <<Կարմիր>> թիմի անդամի մոտ, ուստի նա կորցրեց միավորների կեսը և հաղթող ճանաչվեց <<Կապույտ թիմը>>: Միջոցառումը շատ ուսանելի էր, անցավ հետաքրքիր և ապահովեց ուրախ ժամանց:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: