Նորություններ

Անկախ Հայաստան-27

Կրթական 2018-09-26

Սեպտեմբերի 20-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված ՀՀ Անկախության 27-ամյակին կրում էր «Անկախ Հայաստան-27» խորագիրը: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Ներկաներին ՀՀ Անկախության օրվա առթիվ ողջունեց դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Հակոբյանը: Պատմության ուսուցիչ Ա. Մկրտչյանը ներկայացրեց Անկախության ձեռքբերման պատմական գործընթացը: Աշակերտները ներկայացրին ՀՀ խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը, օրհներգը և խոսեցին դրանց կարևորության մասին: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, իսկ վերջում դպրոցի շնորհալի աշակերտները ներկայացրին հայրենասիրական երգեր ու պարեր:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: