Նորություններ

Աշակերտական խորհրդի ընտրություն

Կրթական 2018-09-25

Սեպտեմբերի 19-ին դպրոցում անցկացվեց աշակերտական խորհրդի ընտրություն: Առաջադրված թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: Տնօրեն Ա. Ավետիսյանը կարևորեց աշակերտական խորհրդի դերը որպես դպրոցի ինքնակառավարման օղակ, խոսեց դպրոցի ձեռքբերումների և հետագա անելիքների մասին, հորդորեց աշակերտական խորհրդի անդամներին հանդես գալ նոր առաջարկություններով: Արդյունքներն ամփոփելուց հետո մեկ տարի լիազորությունների ժամկետով աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Աննա Կարապետյանը: Շնորհավորում ենք նորընտիր նախագահին և ցանկանում բեղմնավոր աշխատանք:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: