Նորություններ

Հանդիպում

Կրթական 2018-09-25

Ոստիկանությունը չափազանց կարևորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը, այդ պատճառով անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները կանխարգելելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումները կանխարգելելու, հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելու նպատակով՝ ս/թ սեպտեմբերի 14-ին ժամը 1100-ին, ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջ. Մարությանը, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ա. Սարգսյանը, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի դպր. ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Սիմոնյանը <<Մասիսի հ.5 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի սովորողների շրջանում անցկացրեցին <<Դասը վարում է ոստիկանը>> խորագրով միջոցառում: Սովորողները մեծ հետաքրքրությամբ լսեցին, այնուհետև հղեցին իրենց հուզով հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:Հանդիպումը ուսուցանող էր և բովանդակալից:

Արարատ, ք. Մասիսի թիվ 5 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: