Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է

Կրթական 2018-09-21

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով, ըստ էության, Հայաստանն ունի երկու անկախության տոն՝ սեպտեմբերի 21 և մայիսի 28 (Հանրապետության օր): Սեպտեմբերի 20-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ <<բ>> դասարանի հայոց լեզվի ուսուցչուհի Ծովինար Ղազարյանը, դասղեկ Արաքսյա Քարամյանի համագործակցությամբ, կազմակերպեց միջոցառում՝ նվիրված տոնի 27-րդ տարեդարձին: Աշակերտները հայրենասիրական երգ ու պարով համեմեցին անկախության պատմությունը: -Այսօր հայրենասիրությամբ ու տոնական տրամադրությամբ ջերմացավ դպրոցական դահլլիճը,- շնորհավորանքի խոսքն այսպես ավարտեց դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը: Միջոցառմանը ներկա էին միջին դպրոցի աշակերտներն ու ծնողները: Կապանի N 5 հիմնական դպրոց

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: