Նորություններ

ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

Կրթական 2018-09-20

Արճիսի միջնակարգ դպրոցում մեկնարկեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը։ Սեպտեմբերի 20-ին դաս-միջոցառում էին կազմակերպել 9-րդ և 10-րդ դասարանների դասղեկներ Գ․ Ալավերդյանը և Ա․ Պապյանը։ Դահլիճը տոնական էր։ Ցերեկույթն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ, ապա երգն ու պարը, ասմունքը հայրենասիրական ոգով ողողեցին ողջ դահլիճը։ Մի պահ թվաց,թե տեղափոխվեցինք հեռավոր 1991թ․ սեպտեմբեր։ Վերջում աշակերտները մի մեծ օդապարիկ պատրաստեցին, որի վրա եռագույն /կարմիր, կապույտ, ծիրանագույն/ թղթերով փակցրեցին իրենց պատկերացումները ազատ ու անկախ հայրենիքի մասին,իրենց անելիքները ազատ ու անկախ հայրենիք կերտելու ճանապարհին։

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: