Նորություններ

Գրքի փառատոն՝ Երևանի կենդանաբանական այգում

Ուշագրավ 2018-09-19

ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Երևանի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ կկազմակերպվի գրքի փառատոն։ Հայաստանում գործող հրատարակչությունները սեպտեմբերի 20-23-ը կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու տարբեր հրատարակիչների առաջարկներին, կատարելու ընտրություն և գնումներ: Այցելուները կարող են նաև իրենց հետ վերցնել այն գրքերը, որոնք արդեն ընթերցել են և կարծում են, որ պատրաստ են դրանք տրամադրել այլոց: Այգին նախաձեռնել է նաև գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր ուղարկելու համար: Աղբյուրը՝ Life.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: