Նորություններ

Ըմբշամարտիկներ Մինասյանը և Օվասապյանը՝ արծաթե մեդալակիրներ

Սպորտ 2018-09-19

Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Տիգրան Մինասյանը և Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ։ Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում 55 կգ քաշային կարգում 8:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիայ Վիայիին, սակայն եզրափակչում 4։9 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Պոույա Մոհամադ Նասերպոուրին։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակչում հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Չոլտոն Շուլցին, սակայն եզրափակչում՝ 0։5 հաշվով պարտվել Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեհին: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: