Նորություններ

Մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողություն

Կրթական 2018-09-13

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հիմնավերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության,սպորտի և մշակույթի վարչության պետ տիկին Սոնյա Բուդաղյանը ,կրթության բաժնի աշխատակից Էդ. Պետրոսյանը,հիմնադրամի նախագահի օգնական Լևոն Ավետյանը,հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը , դպրոցի տնօրեններ Գ. Գազազյան,Մ. Սարգսյանը ,բազմաթիվ այլ հյուրեր,դպրոցի նախկին շրջանավարտներ: ՔԴԿ-ից միջոցառմանը ներկա էր Տեր Հովհաննեսը ,ով կատարեց մարզադահլիճի օրհնության կարգ : Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Կարինե Հովակիմյանը. -«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի կողմից սույն թվականի ամռանն իրականացվեցին մարզադահլիճի հիմնավերանորոգման աշխատանքները, և, ինչպես տեսնում եք, այն հիմնովին պատրաստ է շահագործման: Դպրոցը գտնվել և գտնվում է պետության մշտական հոգածության ներքո,որը շարունակաբար ընդլայնում է իր ծավալներն ու ուղղությունները: Վերջին տարիներին ,ցավոք, մեր մարզին պատուհասել են բնական աղետներ: Այդ պատճառով մեր դպրոցի հիմնավերանորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարացվել են : Եվ տեղին էր բարերարի կողմից վերանորոգման առաջարկությունը: Արթուր Ասատրյանը եղել է մեր դպրոցի սան,անձամբ եմ դասավանդել նրան: Նա շատ ակտիվ աշակերտ էր,սիրում էր ստեղծագործել,գրում էր բանաստեղծություններ,որոնց տեքստերով ՝ նաև մղեղեդի: Նա շատ էր սիրում կազմակերպել սպորտային միջոցառումներ, իսկ համադպրոցական միջոցառումներին բերում էր իր ակտիվ մասնակցությունը : Ինչպես գիտեք, նա սկսած 1997 թվականից կատարում է բարեգործություններ : Նրա հերթական բարեգործության վառ ապացույցն է այս գեղեցիկ մարզադահլիճը: Մեծն Մաշտոցի անունը կրող թիվ 1 մայր դպրոցն ի սկզբանե ունեցել և ունի լավ մարզիկներ,ովքեր Եվրոպայում և աշխարհում բարձր են պահել Հայաստանի հանրապետության մարզական պատիվը ՝ տարբեր երկրներում բարձրացնելով հանրապետության դրոշը. 1. Արթուր Ասատրյան բռնցքամարտ 2. Ռոբերտ Պետրոսյան ըմբշամարտ , աշխ. 2-րդ տեղ 3. Սարգիս Յոլչյան աշխարհի չեմպիոն 4. Ժորա Վարդանյան աշխարհի մրցանակակիր 5. Աշոտ Զոհրաբյան ըմբշամարտ,Հայաստանի բազմակի չեմպիոն 6. Աշոտ Հակոբյան բռնցքամարտ,Եվրոպայի մրցանակակիր 7. Աշոտ Մխիթարյան աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր 8. Արթուր Քերտեշյան կարատե,աշխարհի ոսկե մեդալակիր 9. Անուշ Մանուկյան գեղարվեստական մարմնամարզության ոսկե մեդալակիր և այլոք : Դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանցիներից ձևավորված թիմը «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը 2018 թվականին մարզում զբաղեցրեց առաջին տեղը , որից հետո Վանաձորում §ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ,ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 1-ԻՆԻՑ 3-ՐԴ ԵՎ 4-7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ» –ում մեր դպրոցի սաները ստացան պատվոգրեր,մարզական արտահագուստ ,իսկ դպրոցը՝ մարզագույք : Այսուհետ ,այսպիսի հիմնավերանորոգված մարզադահլիճում, կարծում եմ,էլ ավելի կբազմապատկվեն մարզական հաջողությունները , և մեր սաները բարձր կպահեն դպրոցի և հանրապետության մարզական պատիվը: Ես հավատում եմ

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: