Նորություններ

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է ձկների երեք նոր տեսակ

Ուշագրավ 2018-09-12

Նյուքասլի համալսարանի գիտնականները ձկների երեք նոր տեսակ են հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի խորը ջրերում: Ատակամայի իջվածքում հայտնաբերված փափկամորթ ձկների երեք նոր տեսակները կարող են ապրել 6-7.5 կմ խորության վրա՝ չվախենալով գիշատիչներից: Ըստ Դոկտոր Թոմաս Լինլիի՝ տեսանկարահանումները ցույց են տվել, որ իջվածքի հատակին բնակվում են բազմաթիվ անողնաշարաորներ, որոնցով էլ սնվում են այդ ձկնատեսակները: Բացի այդ, օվկիանոսի նման խորը հատվածներում դրանք չունեն մրցակիցներ ու միակ գիշատիչն են, և հենց սա է պատճառը, որ դրանք շատ ակտիվ են և չունեն սննդի ու անվտանգության խնդիր: Այս ձկնատեսակների օրգանիզմը հարմարված է գոյության նման պայմաններին, ինչը թույլ է տալիս նրանց ապրել բավական խորը ջրերում՝ բարձ ճնշման ու ցածր ջերմաստիճանի պայմաններում: Միևնույն ժամանակ, առանց բարձր ճնման ու ցրտի, նրանց մարմինը բավական փխրուն է, ուստի կարող է շատ արագ քայքայվել ջրի մակերևույթին հայտնվելու դեպքում: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: