Նորություններ

Տարվա լավագույն ակումբները՝ ըստ Եվրոպական ակումբների ասոցիացիայի վարկածի

Սպորտ 2018-09-12

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) տարեկան գլխավոր համաժողովի ժամանակ մրցանակներ է հանձնել 2018 թվականի լավագույն ակումբներին: Մադրիդի «Ռեալ»-ը ճանաչվել է տարվա լավագույն ակումբ: «Լավագույն կանանց ակումբ» մրցանակը շնորհվել է միանգամից երկու անգլիական ակումբի՝ «Արսենալ»-ին և «Չելսի»-ին: «Գենտ»-ը հատուկ մրցանակ է ստացել տարվա ընթացքում լավագույն սոցիալական աշխատանքն իրականացնելու համար, իսկ «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ը ճանաչվել է Եվրոպայում լավագույն առաջընթացը գրանցող ակումբ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ը երրորդ անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 3 խաղում մադրիդյան թիմը 3 հաղթանակ է տոնել: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: