Նորություններ

Սեպտեմբերյան լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-09-06

Գիտելիքի, գրի և դպրության տոնը պայծառ տրամադրություն էր ստեղծել Լճաշենի միջնակարգ դպրոցում: Հանդիսավոր միջոցառումն սկսվեց <<Մեր հայրենիքը>> օրհներգի հնչյունների ներքո, բարձրացավ հայոց եռագույնը: Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը ուղերձով դիմեց դպրոցականներին,ուսուցիչներին և հյուրերին: Առանձնակի ջերմությամբ շնորհավորեց 1-ին դասարանցիներին, նրանց մաղթեց բարի դպրոցամուտ, իսկ դպրոցականներին և ուսուցիչներին՝ ամուր առողջություն, գիտելիքների նկատմամբ անսպառ եռանդ , համառ, տոկուն աշխատանք և ուսումնական նոր, բեղմնավոր տարի: Շնորհավորանքի խոսք ասաց Լճաշեն համայնքի ղեկավար Կ. Մարգարյանը: Աշակերտները կատարեցին <<Սեպտեմբերի 1>>,<<Դպրոց,իմ հարազատ>>, <<Փոքրերի աշխարհ>> երգերը : 12-րդ դասարանի աշակերտները 1-ին դասարանի աշակերտներին ուղեկցեցին դասարան՝ ազդարարելով դպրոցամուտը: Տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ` Ն.Դավթյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: