Նորություններ

Գիտելիքի օրը Սուրենավանի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-09-06

Ավանդույթի համաձայն, կրկին լեփ-լեցուն էր Սուրենավանի միջնակարգ դպրոցի բակը: Նորից հնչեց նոր ուսումնական տարվա առաջին ղողանջները: Սկզբում ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Վ.Ավետիսյանը՝ ներկայացնելով հաջողություններ ունեցած աշակերտներին անուն առ անուն:Յուրաքանչյուրին ներկաները ջերմ ու սրտագին ծափողջույններով էին դիմավորում: Դպրոցի տնօրենը ներկայացրեց նաև նոր ուսումնական տարվա խնդիրներն ու անելիքները: Այնուհետև իր շնորհավորական մաղթանքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Լ.Սաիլյանը: Առանձնահատուկ ուշադրության էր արժանի տասներկուերորդ դասարանի և առաջին դասարանի աշակերտների մուտքը դպրոց, ովքեր ձեռք ձեռքի տված ու ջերմագին խոսքերով ողջունեցին ներկաներին՝ ազդարարերով նոր ուսումնական տարվա սկիզբը: Կարևոր էր նաև տարրական և միջին դասարանների աշակերտների երգն ու պարը,ինչպես նաև արտասանած բանաստեղծությունները: Շնորհավորում ենք բոլորին: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել և կլինի առաջնային ու կարևոր:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: