Նորություններ

Բարի Գալուստ 2018-2019 ուստարի

Կրթական 2018-09-04

Սեպտեմբերի մեկին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոր ուսումնական տարին սկսվեց գիտելիքի և դպրության տոնին նվիրված հանդիսավոր արարողությամբ: Տնօրենը շնորհավորեց բոլորին աշնան առաջին տոնի առթիվ՝ նշելով ,որ գիտելիքների ձեռքբերման լավագույն ժամանակահատվածը դպրոցական ուսումնառության տարիներն են և հորդորեց,որ արդյունավետ օգտագործեն այդ ժամանակահատվածը,որպեսզի հետագայում ափսոսալու առիթներ չլինեն: Տիկին Հովակիմյանն առանձնահատուկ շնորհավորեց առաջին դասարանցիների ոտնամուտը և նշեց,որ առաջին օրվա տպավորություններն անջնջելի լինեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Նա նշեց,որ դպրոցը գտնվում է պետության մշտական հոգածության ներքո և օրեցօր ընդլայնվում են այդ ծավալներն ու ուղղությունները: Նա նշեց,որ սեպտեմբերի 6-ին հանդիսավոր պայմաններում տեղի կունենա հիմնավերանորոգված մարզադահլիճի բացման արարողությունը : Այն իրականացվել է դպրոցի նախկին սան, բարերար Արթուր Ասատրյանի հիմնադրամի կողմից: Ողջույնի խոսքից հետո տնօրենն ընթերցեց ՀՀ Արմավիրի մարզպետ պարոն Գագիկ Միրիջանյանի ուղերձը՝նվիրված օրվա խորհրդին: Դպրոցի նախկին սան, փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն ընթերցեց քաղաքապետի ժ/պ Դիաննա Գասպարյանի ուղերձը,որից հետո հանդես եկավ դպրոցի շեֆ զորամասի շտաբի պետի տեղակալ , մայոր Արտաշես Գևորգյանը : Միջոցառումն ուղեկցվեց ուրախ երգ ու պարով, ասմունքով :

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: