Նորություններ

Բարի գալուստ դպրոց

Կրթական 2018-09-03

Այս տարի ևս Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում սեպտեմբերի 1-ը` գիտելիքի և դպրության օրը, նշվեց մեծ շուքով և ոգևորությամբ: Կազմակերպվել էր միջոցառում, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դպրոցի աշակերտները Արփի Սահակյանի գլխավորությամբ: Միջոցառման ժամանակ իր շնորհավորանքի խոսքն ասաց դպրոցի տնօրեն պարոն Ոսկանյանը և գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր: Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը Ձեր համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: