Նորություններ

Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը կմասնակցի պատանեկան Օլիմպիական խաղերին

Սպորտ 2018-09-03

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի մրցանակակիր, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Յուրի Իսրաելյանն ստացել է Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք։ Այսպիսով հաստատվել է նրա վարկանիշը: Նշենք նաև, որ Յուրի Իսրաելյանը երիտասարդների հավաքականի հետ միասին մասնակցում է Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Թբիլիսիում անցկացվող ուսումնամարզական հավաքին։ Այնուհետև նա կմասնակցի Սոֆիայում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, իսկ հոկտեմբերի 7-10-ը՝ պատանեկան Օլիմպիական խաղերին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: