Նորություններ

Աշխարհի լավագույն գրադարանը

Ուշագրավ 2018-09-10

Նիդերլանդների Դեն Հելդեր քաղաքի School 7 գրադարանը լավագույնն է ճանաչվել ողջ աշխարհում: Այն ստացել է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի (IFLA) մրցանակը: School 7-ի գրադարանը գտնվում է 100 տարի առաջ կառուցված դպրոցի շենքում: Վերջին տասնամյակներին շենքը դատարկ է եղել, և քաղաքային իշխանությունները պատրաստվում էին քանդել այն, սակայն շինարարների տեղի ասոցիացիան գնել է այն և վերածել հանրային գրադարանի: School 7-ն աշխատանքն սկսել է 2016 թվականին: Ժյուրին գնահատել է գրադարանի ինտերիերն ու աշխատանքը գործընկերների հետ: Ամեն տարի շնորհվող մրցանակին հավակնում էին 35 գրադարան՝ 19 երկրից: Եզրափակչում հայտնվել էին նաև ամերիկյան, բրազիլական, նորվեգական ու սինգապուրյան գրադարանները: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: