Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2018-08-29

Համագործակցե՛նք խառնաշփոթում… Dasaran կրթական կենտրոնում կայացավ «Գնացք 12» աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպումը: Սեմինարին այս անգամ մասնակցեցին Արարատի մարզի Վանաշենի, ք. Արարատի թիվ 2, Երևանի թիվ 2, թիվ 71, թիվ 89, թիվ 94, թիվ 103, թիվ 171, թիվ 172, թիվ 181, Արագածոտնի մարզի Ուշիի, Արմավիրի մարզի Ծաղկալանջի դպրոցների մանկավարժները: Եզրափակիչ կայարանում մանկավարժներն անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին՝ գտնելով խառնաշփոթում համագործակցելու զանազան բանալիներ: Հանդիպման ավարտին ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ հարազատ դարձած Dasaran-ին՝ ընդգծելով, որ եռօրյա սեմինարի շրջանակում ձեռք բերեցին ոչ միայն կիրառելի հմտություններ, այլև հրաշալի ընկերներ: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: