Նորություններ

Ո՞վ է 2017/2018 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակը

Սպորտ 2018-08-29

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել են նախորդ մրցաշրջանի «լավագույն գոլ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 346 հազար մարդ։ Քվեարկության արդյունքներով լավագույն գոլ է ճանաչվել «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձավող Քրիշտիանու Ռոնալդուի հարվածը, որը նա խփել է դեռ «Ռեալ»-ի կազմում եղած ժամանակ՝ Չեմպիոնների լիգայում։ Պորտուգալացու գնդակի համար ձայն է տվել 197 հազար մարդ։ Ռոնալդուին հաղթանակի համար արդեն շնորհավորել է նոր ակումբը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: