Նորություններ

Lողափնյա վոլեյբոլի Երևանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Սպորտ 2018-08-27

Երևանում օգոստոսի 25-ից 26-ն անցկացվել է Երևան քաղաքի լողափնյա վոլեյբոլի պատանեկան առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղաների և աղջիկների 8-ական թիմեր: Աղջիկների պայքարում հաղթող է դարձել Ավանը ներկայացնող Մելքումյան Դիանա-Պետրոսյան Մերի զույգը, 2-րդ տեղն է գրավել «Ավան-3», իսկ 3-րդ տեղը՝ «Ավան-2» թիմը: Տղաների պայքարում հաղթել է ԽՄՕՄՄ թիմը ներկայացնող Նազարյան Վահե-Հակոբյան Գագիկ զույգը, 2-րդ տեղն է գրավել «Արաբկիր» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի սաները: Մրցանակային տեղեր գրաված թիմերը Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: