Նորություններ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2018-08-25

Շվեյցարիայի Էյգլ քաղաքում ընթացող հեծանվահրապարակի մինչև 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 40 կմ խմբակային վազք մրցաձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը 92 միավոր արդյունքով զբաղեցրել է Իտալիան ներկայացնող Մաթեո Դոնեգոն, երրորդ հորիզոնականում է Բելգիան ներկայացնող Բրայան Բուշերը՝ վաստակած 89 միավորով։ «Թիմային ճիշտ աշխատանքը և ներդրված բոլոր ջանքերը տվեցին ցանկալի արդյունք: Որպես Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ՝ այս հաղթանակի առթիվ ուզում եմ շնորհավորել Էդգարին, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանին և առհասարակ բոլորիս, քանի որ սա Հայաստանի հաղթանակն է: Էդգար ջան, միշտ առաջ»,- գրել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում: Աղբյուրը՝ Тert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: