Նորություններ

Հայտնի են ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները

Սպորտ 2018-08-21

ՈւԵՖԱ-ն հրապարակել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչմանը հավակնում են «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Ռեալ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը: Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին: Նույն օրը կայանալու է նաև Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Նշենք նաև, որ նախորդ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը և Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ»-ի կազմում դարձել են Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Սալահը «Լիվերպուլ»-ի կազմում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Պրեմիեր լիգայում եգիպտացու թիմը եզրափակել է լավագույն քառյակը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: