Նորություններ

CONIFA-ի միջազգային մրցաշարը կանցկացվի Արցախում

Սպորտ 2018-08-15

Անկախ ֆուտբոլային ասոցիացիայի կոնֆեդերացիայի՝ CONIFA-ի հովանո ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարն անցկացվելու է Արցախում 2019թ․-ի հունիս ամսին։ Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցացիաների համաժողովում։ CONIFA-ի ներկայացուցիչները հուլիսի սկզբին ժամանել էին Արցախի Հանրապետություն և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նշենք նաև, որ ԱՖԼ-ի ղեկավարներ Հրաչ Յագանը և Սևան Ասլանյանը դեռևս լիգայի մեկնարկից առաջ հայտարարել էին, որ փորձելու են եկող տարի Արցախում CONIFA-ի միջազգային մրցաշար անցկացնել: Մրցաշարի անցկացման մանրամասները հայտնի են լինելու շուտով: Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: