Նորություններ

Երևանը կմասնակցի աշխարհի հինավուրց քաղաքներին նվիրված ֆորումին

Ուշագրավ 2018-08-09

Ռուսաստանի Ռյազան քաղաքում օգոստոսի 12-ից 18-ը կանցկացվի միջազգային ֆորում, որին կմասնակցեն 500 տարուց ավելի պատմություն ունեցող աշխարհի տարբեր քաղաքներ։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը գրանցված են քաղաքներ աշխարհի 9 տարբեր երկրներից։ Ֆորումին կմասնակցի նաև Երևանը, ինչպես նաև ռուսաստանյան 18 քաղաքներ։ Աշխարհի հինավուրց քաղաքների շարքում ներկայացված են Երևանը, Փարիզը, Աթենքը, Սպարտան, չինական Սյույչժոուն ու հունական Սալոնիկը։ Ֆորումի շրջանակում կբացվեն «Հինավուրց քաղաքների դեսպանատներ», կներկայցվեն պատմական ներկայացումներ, աշխարհի խոհանոցներն ու համերգային ծրագրեր, իսկ կազմակերպված կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն աշխարհի հինավուրց քաղաքների պահպանության խնդիրները։ Աղբյուրը՝ Тert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: