Նորություններ

Ռոնալդոն ներկայացրել է բոլոր ժամանակների և ազգերի աշխարհի խորհրդանշական հավաքականը

Սպորտ 2018-08-08

Լեգենդար ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ներկայացրել է խորհրդանշական հավաքականը, որտեղ կընդգրկեր բոլոր ժամանակների և ազգերի լավագույններին: Մամուլում մեծ արձագանք է գտել այն հանգամանքը, որ բրազիլացին բոլոր ժամանակների աշխարհի թիմում չի ընդգրկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: 11 լավագույնների թվում ընդգրկվել են Լիոնել Մեսսին, Կաֆուն և Ռոբերտո Կառլոսը, ինչպես նաև հարձակվող Պելեն և այլք: Հավաքականն ընդհանուր առմամբ հետևյալ տեսքն ունի` Ջանլուիջի Բուֆոն, Կաֆու, Ֆաբիո Կանավարո, Պաուլո Մալդինի, Ռոբերտո Կառլոս, Դիեգո Մարադոնա, Անդրեա Պիռլո, Զինեդին Զիդան, Լիոնել Մեսսի, Պելե, Ռոնալդո: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: