Նորություններ

Մարզիչները տեսակրկնություններ դիտելու հնարավորություն կունենան

Սպորտ 2018-08-03

2018-19թթ. մրցաշրջանից սկսած` Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մարզիչներին թույլատրելու է դիտել խաղային առանձին դրվագների տեսակրկնություններ և դրանք ցուցադրել իրենց օգնականներին: Այս նորամուծությամբ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նպատակ ունի մարզիչներին օգնելու տակտիկական փոփոխություններ կատարելու և առանձին ֆուտբոլիստների խաղը վերլուծելու հարցում: Ընդ որում, կոնկրետ դեպքերում մարզիչներն իրավունք չեն ունենալու դիմել մրցավարներին տեսակրկնություններ դիտելու համար: Նման պահվածքի համար նրանց կարող են պատժել կարմիր քարտով: Նշենք նաև, որ խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները տեսակրկնություններ դիտելու հնարավորություն չեն ունենա, որպեսզի դա չդանդաղեցնի խաղի ընթացքը: Աղբյուրը՝ Аrmsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: