Նորություններ

Ըմբշամարտիկ Տիգրան Մինասյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Սպորտ 2018-08-01

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում mրցումային 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 3 մեդալ՝ 1 ոսկե և 2 բրոնզե։ 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում 8։0 հաշվով հաղթելով իտալացի Ջիովանի Ֆրենիին։ Մեր մյուս ներկայացուցիչները՝ 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, նվաճել են բրոնզե մեդալներ։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: