Նորություններ

Օգոստոսի 4-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Սպորտ 2018-07-26

Оգոստոսի 4-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Մեկնարկային առաջին հանդիպումը կկայանա Երևանում: «Բանանց»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի Գյումրու «Շիրակ»-ին: Օգոստոսի 4-ին «Լոռի»-ն Վանաձորում կընդունի «Արարատ-Արմենիա»-ին: Օգոստոսի 5-ին «Արարատ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին, իսկ «Փյունիկ»-ը Երևանում կխաղա «Գանձասար-Կապան»-ի հետ: Հայաստանի առաջնությանը մասնակցում է 9 ակումբ: «Արցախ» ակումբը բաց կթողնի առաջին տուրը: Աղբյուրը՝ Օperativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: