Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2018-07-20

Մանկավարժների անսպառ կրեատիվությունն իր բոլոր գույներով՝ Dasaran կրթական կենտրոնում… Գնացք 12-ը, եզրափակելով իր երթը դեպի արդիական կրթաձևերի աշխարհ, կրկին երրորդ՝ համագործակցության բանաձևերով լցված կայարանում է: Հաճելի անակնկալներով և բացահայտումներով լի «Համագործակցենք խառնաշփոթում» կայարանում Երևանի թիվ 1, թիվ 12, թիվ 24, թիվ 166, թիվ 168, թիվ 100, Արարատի մարզի Այգավանի, Վանաշենի, Արբաթի, ք. Արարատի թիվ 2, թիվ 5 դպրոցները ներկայացնող մանկավարժներն անդրադարձան աշակերտների հետ արդյունավետ փոխգործակցության ուղիներին: Իսկ եզրափակիչ հանդիպման ավարտին մասնակից մանկավարժները շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական ծրագրին՝ համալրելով մեր ջե՜րմ-ջերմ ընտանիքը: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: