Նորություններ

Հայտնաբերվել է Յուպիտերի շուրջ պտտվող 12 նոր արբանյակ

Ուշագրավ 2018-08-06

Քարնեգի ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ Յուպիտեր մոլորակի շուրջ պտտվում է ոչ թե 67, այլ 79 արբանյակ։ Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող ևս 12 նոր արբանյակ, որոնցից 9-ը, հավանաբար, ավելի խոշոր երկնային մարմնի բեկորներ են: Նոր հայտնաբերված արբանյակների շարքում աստղագետների ուշադրությունը գրավել է հատկապես մեկը, քանի որ այն շարժվում է շատ մեծ արագությամբ ու վստահաբար կբախվի մեկ այլ երկնային մարմնի ու կոչնչանա: Նշենք նաև, որ Յուպիտերը տիեզերքի՝ մարդկության կողմից ուսումնասիրված հատվածում ամենաշատ արբանյակ ունեցող մոլորակն է: Աղբյուրը՝ Tert.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: