Նորություններ

Ովքե՞ր են ԱԱ-2018-ի լավագույնները

Սպորտ 2018-07-16

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի եզրափակիչ Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը: Ֆրանսիան հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ 4։2 հաշվով հաղթելով Խորվաթիային և պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ «Արծաթե գնդակ»-ը հանձնվեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, «Բրոնզե գնդակը»՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին: Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող 19-ամյա Կիլիան Մբապեն։ ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը՝ առաջնության ժամանակ իր խփած 6 գոլով։ Մունդիալի լավագույն դարպասապահ դարձավ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան: Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1998թ․-ին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: