Նորություններ

Ռոնալդուն՝ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ

Սպորտ 2018-07-11

Պորտուգալիայի ազգային հավաքականի և իսպանական «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է իտալական «Յուվենտուս»։ Պորտուգալացի 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 119 միլիոն եվրո։ 33-ամյա պորտուգալացին «Ռեալ»-ում է հանդես գալիս 2009 թվականից: Ռոնալդուն ակումբի պատմության ընթացքում ամենալավ հարձակվողն է (450 գոլ 438 խաղում)։ Իսպանական ակումբի հետ նա 13 տիտղոս է նվաճել: «Հրաշալի տարիներ եմ անցկացրել Մադրիդում: «Ռեալ»-ը նվաճել է իմ սիրտը: Դժվար էր այստեղ խաղալը, քանի որ «Ռեալ»-ում բոլորից սպասելիքները մեծ են: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի այստեղ հաճույք ստանում ֆուտբոլ խաղալիս: Սակայն նոր շրջափուլ է եկել, այդ իսկ պատճառով էլ խնդրեցի ինձ բաց թողնել Իտալիա: Երկար եմ մտածել տեղափոխությունից առաջ և բոլորին խնդրում եմ հասկանալ ինձ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: Աղբյուրը՝ Тert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: