Նորություններ

Երևանում կայացավ ֆուտբոլային լեգենդների խաղը

Սպորտ 2018-07-09

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղում, որում մրցում էին Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականները, 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան: Հանդիպմանը մասնակցել են լեգենդար ֆուտբոլիստներ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգսը, Խավիեր Սավիոլան և այլք։ Խաղին մասնակցել են նաև հայ ֆուտբոլիստներ: Եվրոպայի թիմի դարպասն առաջին կեսում պաշտպանել է Ռոման Բերեզովսկին, երկրորդ կեսին մասնակցել է Խորեն Հովհաննիսյանը: Խաղի ընթացքում Եվրոպայի հավաքականի գոլերի հեղինակներն էին Լուիշ Ֆիգուն և Յուրի Ջորկաեֆը: Լատինական Ամերիկային հավքականից գոլերի հեղինակ են դարձել Գաբրիել Բատիստուտան, Խավիեր Սավիոլան, Դուեյն Դե Ռոսարիոն (երկու անգամ), Բեբետոն: Աղբյուրը՝ Panorama.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: