Նորություններ

Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ

Սպորտ 2018-07-02

Ավարտվել է Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ 76:89 հաշվով զիջել է Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան 83:88 հաշվով՝ Սլովակիային: Այս արդյունքներից հետո Հայաստանի հավաքականը դարձել է ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին և դուրս եկել հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ ընտրական B ընթախմբում հայ բասկետբոլիստները 2 անգամ հաղթել էին Ալբանիային և նույնքան անգամ զիջել Դանիային: Նշենք, որ ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, իսկ մրցակիցների անունները հայտնի կդառնան այսօր՝ հուլիսի 2-ին: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: