Նորություններ

ԱԱ-2018. 1/8 եզրափակչի բոլոր զույգերը և խաղացանկը

Սպորտ 2018-06-30

Ռուսաստանում ընթացող աշխարհի 2018 թվականի առաջնության շրջանակում ավարտվել է խմբային փուլը։ Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են: Փլեյի-օֆֆի խաղերը կսկսվեն հունիսի 30-ին: Առաջին խաղում կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի ընտրանիները՝ Կազանի մարզադաշտում Երևանի ժամանակով 18:00-ին: 22:00-ին 1/8 եզրափակչի մյուս խաղում կհանդիպեն Ուրուգվայը և Պորտուգալիան։ Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ժամը 18:00-ին կկայանա Իսպանիա-Ռուսաստան խաղը: Իսկ ժամը 22:00-ին Խորվաթիան ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ։ Հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-ին պայքարի մեջ կմտնեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները, իսկ ժամը 22:00-ին՝ Բելգիայի ու Ճապոնիայի հավաքականները։ Հուլիսի 3-ին կկայանան փլեյ-օֆֆի վերջին խաղերը: Ժամը 18:00-ին կհանդիպեն Շվեդիայի ու Շվեյցարիայի ընտրանիները, իսկ 22:00-ին՝ Անգլիայի ու Կոլումբիայի հավաքականները։ Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: