Նորություններ

Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Լատվիայում

Սպորտ 2018-06-28

Հայաստնի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի լատվիական «Լիեպայա» ակումբում: «Լիեպայան» Լատվիայի ընթացիկ առաջնությունում 12 տուրից հետո 24 միավորով 3-րդ հորիզոնականում է: Լատվիական ակումբը երեկ` հունիսի 27-ին, պաշտոնապես ներկայացրել է հայ ֆուտբոլիստին։ Այս մասին Բեգլարյանը գրառում է կատարել. «Պատրաստ եմ նոր մարտահրավերների իմ նոր թիմի` «Լիեպայայի» հետ: Թող նոր փուլը սկսվի»,- գրել է Բեգլարյանը: Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանի նախորդ ակումբը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն էր, որը նա ներկայացնում էր նախորդ երկու մրցաշրջաններում: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: