Նորություններ

Պատմության լավագույն վեպերը

Ուշագրավ 2018-07-02

Բրիտանական The Daily Telegraph թերթը կազմել է մարդկության պատմության ընթացքում ստեղծված լավագույն վեպերի վարկանշային աղյուսակ։ Լավագույն 100 գրական ստեղծագործությունների ցուցակը կազմվել է քննադատների կարծիքների հիման վրա։ Թերթի կողմից հրավիրված փորձագետներն առաջին հորիզոնականում նշել են անգլիացի գրող Ջորջ Էլիոթի «Միդլմարչ», երկրորդում՝ ամերիկացի գրող Հերման Մելվիլի «Մոբի Դիք», երրորդում՝ Լև Տլոստոյի «Աննա Կարենինա» վեպերը։ Ցուցակի չորրորդ հորիզոնականում է Հենրի Ջեյմսի «Կնոջ դիմանկարը», հիգերորդում՝ Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սրտում» ստեղծագործությունները։ Լավագույն տասնայում է նաև Մարսել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում», Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր», Ջոն Մաքսվելլ Կուտզեի «Անպատվություն», Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ», Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: