Նորություններ

Հայ կարատեիստները՝ Աշխարհի առաջնության մեդալակիրներ

Սպորտ 2018-06-25

Հունգարիայում ընթացող Կիոկուշին կարատեի Երիտասարդների Աշխարհի առաջնությունում հունիսի 23-ին Հայաստանը ներկայացնող Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 5 մարզիկները հանդես են եկել փայլուն մրցելույթներով: Մասնավորապես Հայաստանը ներկայացնող մարզիկներ Հովհաննես Սարգսյանը և Գևորգ Գևորգյանը արժանացել են 2-րդ մրցանակային տեղերին (կումիտե), իսկ Վահագն Հակոբյանը (կումիտե) և Մհեր Գևորգյանը (կատա) գրավել են 3-րդ պատվավոր հորիզոնականը: Հպարտությամբ նշենք նաև, որ առաջնության «Լավագույն մենամարտողների» համար նախատեսված 2 մրցանակներին նույնպես արժանացել են մեր ֆեդերացիայի մարզիկներ Հովհաննես Սարգսյանը և Վահագն Հակոբյանը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: