Նորություններ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը՝ միջազգային մրցաշարում

Սպորտ 2018-06-22

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բեյրութ՝ Լիբանանի մայրաքաղաք, մասնակցելու հունիսի 21-ից 24-ն անցկացվող միջազգային մրցաշարին: Միջազգային մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի և Քաթարի հավաքականների հետ: Ի դեպ, մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ մրցելով Քաթարի հավաքականի հետ: Հունիսի 23-ին Հայաստանի հավաքականը ուժերը կչափի լիբանանցի բասկետբոլիստների հետ, իսկ հունիսի 25-ին ընկերական հանդիպում կանցկացնի՝ հանդիպելով Սիրիայի ազգային հավաքականին: Նշենք, որ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի նաև Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին՝ Դանիա-Հայաստան հանդիպումը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: