Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2018-06-20

Ժամանակի մարտահրավերներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ոչ միայն գիտելիքով, այլև հմտություններով լի աշխարհում այս անգամ Արարատի մարզի Մասիսի թիվ 1 հիմնական և Արարատի մարզի Նորաբացի միջնակարգ դպրոցները ներկայացնող մանկավարժներն են: Անցնելով «Ես քո աշակերտն եմ» և «Իմ ներսում ապրող ուսուցիչը» կայարաններով՝ եզրափակիչ հանդիպման ընթացքում մանկավարժներն անդրադարձան ուսուցիչ-աշակերտ ամուր փոխգործակցության բանաձևին՝ գտնելով ամենաարդյունավետ գործիքները: Եզրափակիչ հանդիպումը լի էր բարձր տրամադրությամբ, ավարտի ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ: Իսկ Գնացք 12-ի մեկնակետ Dasaran-ում սպասում ենք նոր ուղևորների…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: