Նորություններ

Աշխարհի առաջնություն 2018. այսօրվա հանդիպումները

Սպորտ 2018-06-20

Այսօր՝ հունիսի 20-ին, Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլում կկայանա երկրորդ տուրի երեք հանդիպում: Երևանի ժամանակով ժամը 16:00-ին «Լուժնիկի» մարզադաշտում կմրցեն Մարոկկոյի ու Պորտուգալիայի հավաքականները՝ B խմբից: A խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում ժամը 19:00-ին Ուրուգվայի ընտրանին կհանդիպի Սաուդյան Արաբիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա «Ռոստով Արենայում»: Հաղթանակի դեպքում աշխարհի կրկնակի չեմպիոնները կապահովեն տեղը փլեյ-օֆում և՛ իրենց, և՛ Ռուսաստանի համար: Խաղային օրվա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա B խմբի Իրանի և Իսպանիայի միջև Երևանի ժամանակով ժամը 22:00-ին «Կազան-Արենայում»: Այս խմբում իրենց ակտիվում մեկական միավոր ունեն Իսպանիայի ու Պորտուգալիայի ընտրանիները, իսկ Իրանի հավաքականը խմբի առաջատարն է` 3 միավորով: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: