Նորություններ

Միասնական քննությունների արդյունքները

Ուշագրավ 2018-06-19

Միասնական քննությունները շարունակվում են: Այսօր դիմորդները քննություն են հանձնել նաև օտար լեզուներից: Հանրապետությունում 1953 դիմորդ քննություն է հանձնել անգլերենից, իսկ 78 դիմորդ գերմաներեն լեզվից: Ֆրանսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներից քննություն են հանձնել համապատասխանաբար 45, 2 և 1 դիմորդ։ Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը: Նշենք, որ հայտնի են նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ֆիզիկա» առարկաների քննական արդյունքները: Ըստ որում, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 2404 դիմորդ, որոնցից 313-ը անբավարար է ստացել, 152 դիմորդ ստացել է 19-20 միավոր, իսկ միջին միավորը կազմել է 12,63: «Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 882 դիմորդ։ Անբավարար ստացել է 233, 19-20 միավոր հավաքել՝ 88 դիմորդ։ Միջին միավորը կազմել է 11,44: Աղբյուր՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: