Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը կայք կունենա

Սպորտ 2018-06-18

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կունենա իր կայքը:
Mkhitaryan.am կայքում նրա երկրպագուները կկարողանան ծանոթանալ մարզիկի կենսագրությանը, կարիերայի պատմությանը, ինչպես նաև՝ դիտել լուսանկարներ և հոլովակներ:
 
Այս մասին հայտարարություն է տարածել «Արսենալ» ակումբը՝ ներկայացնելով նաև, որ այժմ անգլիական ակումբում հանդես եկող ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է հայաստանյան, ապա ուկրաինական ակումբներում, խաղացել է Դորտմունդի Բորուսիայում, «Մանչեսթր Յունայթեդ»-ում:
 
Կայքի միջոցով կարելի է ծանոթանալ ու գնել նաև MickiToy:
 
Աղբյուր` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: