Նորություններ

Միասնական քննությունների արդյունքները

Ուշագրավ 2018-06-15

Հայտնի են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից միասնական քննություն հանձնած Հայաստանի և Արցախի դիմորդների գնահատականները։ Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը հայտնել է, որ «Աշխարհագրության» քննությանը ներկա են եղել 136 դիմորդ, որոնցից անբավարար են ստացել 11-ը, 19-20 միավոր՝ 14 դիմորդ։ Առարկայից միջին բալը կազմել 13,49։ «578 դիմորդ մասնակցել է «Կենսաբանություն» առարկայի քննությանը։ Միջին միավորը կազմել է 14,03, անբավարար են ստացել 84 հոգի, 19-20 միավոր են ստացել 134 հոգի: Իսկ «Համաշխարհային պատմության» քննությանը ներկա են եղել 38 դիմորդ, որից կտրվել են 3 հոգի, 19-20 միավոր են հավաքել 5 հոգի։ Առարկայի միջին բալը 12,53 է կազմել»,- մանրամասնել է Պարսամյանը։ Նշենք նաև, որ 827 դիմորդ այսօր մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: