Նորություններ

Մխիթարյանն ինքնագրեր կբաժանի Երևանում

Սպորտ 2018-06-13

Հունիսի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Երևանում կանցկացնի ինքնագրերի բաժանման միջոցառում: Այն կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները։ «Շնորհակալ եմ բոլորիդ MICKITOY-ի հաջող թողարկման համար: Երախտապարտ եմ: Ցանկանալով շնորհակալություն հայտնել ձեր հետաքրքրության համար` հրավիրում եմ միանալ ինձ շաբաթ օրը կայանալիք ինքնագրերի բաժանման միջոցառմանը»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: Աղբյուրը՝ Tert.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: